Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
279
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 19:24

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանք այցելել են բանտարկյալներին, որոնց գոյությունը պաշտոնապես ճանաչված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այժմ նրանք 33-ն են, սակայն իրավապաշտպանների տվյալներով՝ եւս 80 մարդ գտնվում է ադրբեջանական գերության մեջ։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կալանքի պայմաններին, նրանց առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ․ SputnikArmenia-ին ասել է Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։