Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ստալինյան ***անության տարիներին պետք է ավերվեր նաև կապիտան Տեր-Դավթյանի գերեզմանը». պատմաբան

«Ստալինյան ***անության տարիներին պետք է ավերվեր նաև կապիտան Տեր-Դավթյանի գերեզմանը». պատմաբան
327
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 01:06

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
1920թ․ նոյեմբերի 20-ին, քառասուն տարեկան հասակում, կյանքից հեռանում է հայ ազատագրական պայքարի ամենանվիրական հերոսներից մեկը՝ Պողոս Տեր-Դավթյանը։ Նա մահացու վիրավորվել էր Հայաստան ներխուժած ռուս-թաթարական զորքերի դեմ մղված կռիվներից մեկում։ Իր դամբանականում Նժդեհն ասում է, թե կոտրվեց իր աջ ձեռքի բազուկը, գնաց Սյունիքի արծիվը, ազգի սիրելին ու հավատարիմ զավակը։
Հերոսի դին ընկերներն ամփոփում են նրա հայրենի՝ Սյունյաց Վերին Խոտանան գյուղում։ Ստալինյան ցեղասպանության տարիներին ավերվում ու անհետանում են ազգի նվիրյալների գերեզմաններն ու շիրմաքարերը։ Նման բախտի պետք է արժանանար նաեւ կապիտան Տեր-Դավթյանի գերեզմանը։ Տեղեկանալով, որ չեկիստները պատրաստվում են գործի անցնել՝ հարազատները միջոցներ են ձեռնարկում հուշաքարը թաքցնելու համար։ Բարբարոսները գյուղի գերեզմանում երկար որոնումներից հետո հերոսի հուշաքարը չեն գտնում։
Ստալին անունով հրեշի սատկելուց հետո՝ հուշաքարը հայտնվում է նույն տեղում։ Մի քանի տարի անց այն կրկին անհետանում է։ Բաքվից մեկը մյուսի հետեւից բողոք-նամակներ էին հղվում Մոսկվա՝ դաշնակ Պողոսի շիրմաքարը հեռացնելու համար, այն համարելով ազգայնականության բացահայտ դրսեւորում։ Տարիներ անց Պողոս Տեր-Դավթյանի եղբորորդին՝ Քրիստափորը, շիրմաքարը հանում է թաքստոցից եւ կանգնեցնում իր տեղում․․․
Այսօր քանի՞սն են հիշում մեծ հայորդուն եւ այցելում նրա գերեզմանին»։