Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
288
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 08:30

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։