«Ոստիկանության ներկայությամբ՝ կազմակերպված խմբակը քարերով հարվածել է ընդդիմադիրների մեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել». Գոռ Սարգսյան
![]() 312 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 11:18 Ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ԱԺ նստի ժամանակ վահագն ալեքսանյան անունով նիկոլի աշխատողը խոսել է մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին՝ ասելով, որ կցանկանար դեպքի վայրում ոստիկան լիեր, որ կանխեր այն ու շարունակել կեղծ լուրեր տարածել մեր վերաբերյալ: Առհասարակ, այդ օրվա հետ կապված շատ բան կա ասելու ու արձանագրելու՝ թե ինչեր են տեղի ունենում մեր երկրում նիկոլի օրոք: Գյումրու դեպքերի հետ կապված միայն կարող եմ ասել՝ Հոռոմի խաչմերուկում ընդդիմության ճանապարհը փակել էր Շիրակի մարզի քպ ակտիվը, ու ոստիկանությունը՝ մարզպետի եղբոր ակտիվ մասնակցությամբ: Ոստիկանության ներկայությամբ այդ կազմակերպված խմբակը բացահայտ խուլիգանություն է իրականացրել՝ քարերով հարվածելով ընդդիմադիրների մեքենաներին, հայհոյանքներ հնչեցնելով, մեքենաները ջարդելով (նկարը կցում եմ) ու այդ ամենը ոստիկանության ներկայությամբ: Այս ամենի արդյունքում մի մարդ անգամ բերման չի ենթարկվել, իսկ ամիսներ հետո, քանի որ դատական նիստերին մենք անընդհատ խոսում էինք այս մասին, դեպքի առիթով գործ է հարուցվել, բայց մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիրներից մեկին: Հետագայում այս գործը կարճվել է: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր գործին, մեր վրա 6 ոստիկան կեղծ ցուցմունք է տվել, քննչական կոմիտեում ուղիղ արգիշտի քյարամյանի հրահանգով գործ է հարուցվել ու մենք կալանավորել ենք: Մեր վրա դրել են մի հոդված, որի մի տառն անգամ չի ապացուցվում: Ու այս ամենն անհայտ անձի կողմից նկարահանված ու մոնտաժված տեսանյութի հիման վրա: Մինչև հիմա ամբողջական տեսանյութը, որում իրականությունն է և այլ պատկեր՝ չի հայտնաբերվել: Այս օրվանից շատ բան կարող եմ պատմել, բայց մի բան եմ ուզում ասել, եթե դեպքի վայրում ոստիկան լիներ, վստահ եմ՝ մի քանի կեղծ ցուցմունք ավել էր լինելու մեր վրա, ոչ թե որևէ կերպ կանխվելու էր սադրանքը: Իսկ վահագն ալեքսանյանին մի բան ունեմ ասել՝ քեզ մոռացել են ասել, որ իշխանություն լինելուց հետո էլ կյանք կա»: Աղբյուրը` Գոռ Սարգսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
