Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վանաձորցի Արշակ Եղիազարյանի ընտանիքը մինչ այժմ պետական աջակցություն չի ստացել». Մենուա Սողոմոնյան

«Վանաձորցի Արշակ Եղիազարյանի ընտանիքը մինչ այժմ պետական աջակցություն չի ստացել». Մենուա Սողոմոնյան
231
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 17:48

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Հրապարակի ճոխությունների առնչությամբ մարդիկ հարց են բարձրացնում, նաև այսպիսի հանգամանքները նկատի ունեն։ Հայրենիքի համար սեպտեմբերի 14-ին նահատակված վանաձորցի Արշակ Եղիազարյանի ընտանիքը մինչ այժմ պետական աջակցություն չի ստացել, իսկ Հրապարակի ճոխությունների արժեցել են 2 մլն դոլար։

Տխուր բաներով տրամադրություն եմ չէ՞ փչացնում... ոչինչ, դիմացեք։

Երբ խոսում ենք պետական առաջնահերթությունների հարցում գործող իշխանությունների պատկերացումների մասին, նաև այսպիսի դեպքերը նկատի ունենք։ Իսկ այս լուսաբանումն արվել է մոտ մեկ ամիս առաջ...»:

«Վանաձորցի Արշակ Եղիազարյանի ընտանիքը մինչ այժմ պետական աջակցություն չի ստացել». Մենուա Սողոմոնյան