«Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները»». Անդրանիկ Թևանյան
![]() 351 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 17:36 ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները» և ինչու է պարբերաբար փակվում Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Արցախ-Հայաստան մայրուղին։ Սա 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս էթնիկ զտումներ անելու և հայերի ցեղասպանություն իրականացնելու իր մտադրությունները։ Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից և նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Նման սադրանքների պատճառները պետք է փնտրել նաև Երևանում, ավելի ստույգ՝ ՀՀ կառավարության շենքում։ Եթե Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, ՀՀ կառավարության ղեկավարից ստացած հրահանգով, հրաժարվում է «հանրապետություն» բառից ու առաջարկում է ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի մեր հայտարարության մեջ 44-օրյա պատերազմին վերաբերող հատվածում չօգտագործել «ռազմական ագրեսիա իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ձևակերպումը, այլ դրա փոխարեն գրել «հարձակում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ», եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում» ձևակերպումից, եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր հանձնառություններից, եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է դատապարտել մեր դեմ ուղղված «Շուշիի հռչակագիրը», եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» ձևակերպումից, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է և Բաքուն պետք է շփվի ղարաբաղցիների հետ իր ներքին օրենսդրության շրջանակներում (Աստանայում արված Ալիևի այս հայտարարությունը Փաշինյանը լուռ համաձայնությամբ ընդունեց), ապա բնական է, որ Ադրբեջանը դիմելու է սադրաքների ու փակելու է Լաչինի միջանցքը»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
