«Մեր աչքի առաջ մեր հայրենիքը փոքրանում է». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 171 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 15:42 ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 168 TV-ի եթերում խոսել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին․ «Մի կողմից՝ տոնական լույսեր, լավ զգալու մարդկային բնական հակում, մյուս կողմից՝ դառը իրականություն։ Գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, վերլուծաբանները, շարքային քաղաքացիները զգում են, թե ինչ վիճակի մեջ ենք, կանխատեսում են, թե դեպի ուր ենք գնում։ Մարդ կա՝ մեծամտանում է, հիշեցնում իր ասածներն ու կանխատեսումները, բայց դա արդեն էական չէ։ Մենք այն իրականության մեջ ենք, երբ մեր աչքի առաջ մեր հայրենիքը փոքրանում է, գնում է մեզնից։ Մեր հերոսների անուններն ավելանում են։ Գործող իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն ու մեղսակիցն են, և նրա առկայության դեպքում այս ամենին հանգուցալուծում չկա։ Դժվար է արտահայտվել այս իշխանախմբի մասին, արտահայտչամիջոցները գրեթե սպառվել են․․․ Նախկին իշխանություններն ունեն իրենց դերակատարումն ու պատասխանատվության չափը և ամբողջովին չեն ինքնամաքրվել։ Ընդհանուր բնույթի խոսքեր ասվել են, բայց մինչև հիմա իշխանավարման ամեն շրջանի պատասխանատու այրերը կամ նրանց կողմնակիցներն արդարանում են, նրանք սրտանց պատասխանատվություն չեն վերցրել։ Այս վիճակը, պատերազմը, պարտությունը հավասարապես պետք է բաշխել բոլորի միջև, սակայն հավասարների մեջ ամենապատասխանատուն հենց այս իշխանությունն է, և հենց նրանք են, որոնց առկայության դեպքում Հայաստանը չունի ապագա»,- նշել է Հովհաննիսյանը։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
