Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
![]() 275 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 19:06 Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատը։ Նշված խնդիրը՝ փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգի, փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության, փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և կոնկրետ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի համատեքստում, քննարկվում է միջազգային գործընկերների հետ մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդի (CCBE) հարթակում: Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 15-ին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը:
|

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
