Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բնապահպանները» հայտարարել են, թե կփակեն ճանապարհն այնքան ժամանակ, մինչև չհանդիպեն Վոլկովին

«Բնապահպանները» հայտարարել են, թե կփակեն ճանապարհն այնքան ժամանակ, մինչև չհանդիպեն Վոլկովին
383
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 20:54

Ադրբեջանցի ակտիվիստուհի Դիլյարա Էֆենդիևան, ով մասնակցում է Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, թե ցուցարարները փակելու են ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հետ չի հանդիպել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

«Մենք գեներալ Վոլկովին առաջարկ ենք ուղարկել, որ նա գա ու այստեղ հանդիպի ցուցարարներին կամ իր շտաբում հյուրընկալի մեր ներկայացուցիչներին։ Առայժմ ռուս խաղաղապահների հրամանատարի կողմից որևէ արձագանք չի եղել։ Բայց քանի դեռ հանդիպումը չկայանա, ու մեր պահանջները չկատարվեն, ցուցարարներից ոչ ոք տեղից չի շարժվի»,- հայտարարել է Էֆենդիևան։

Էֆենդիևայի խոսքով, ակցիային մասնակցում են Ադրբեջանի շուրջ չորս հարյուր «հասարակական և բնապահպանական ակտիվիստներ»: