«Ալիևին պետք է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով բացի «Զանգեզուրի միջանցքը»». Կիվիրյան
![]() 401 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 21:36 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Այնպես չի որ Բաքուն չի կարող ուժային տարբերակով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ հաշվի առնելով իր հնարավորությունները ու հայկական բանակի ներկայիս վիճակը ինքը կարող ա անգամ մի քանի ժամում հասնել դրան։ Սակայն իրեն պետք է, որ Հայաստանը ինքն իր ձեռքով դա բացի, որ մի կողմից ինքը համաշխարհային հանրության կողմից չհռչակվի ագրեսոր, մյուս կողմից էլ անկանխատեսելի է, թե այդ պարագայում ոնց իրեն կդրսեւորի Իրանը։ Թեհրանի համար դա պետական անվտանգության խնդիր է, ու Իրանը կարող է եւ ընդունակ է պատասխանել ուղղակի ներխուժմամբ՝ ընդ որում ոչ միայն Սյունիք, այլ Նախիջեւան, Ջեբրաիլ-Զանգելան հատվածը ու Մուղան՝ փաստացի իր ադրբեջանաբնակ շրջանների ու բուն Ադրբեջանի միջեւ ստեղծելով այսպես կոչված կամ իրեն լոյալ, կամ մեռյալ գոտի։ Դրա համար, որպեսզի չդիմի անտեղի ռիսկերի, իրականության մեջ բավականին զգուշավոր Ալիեւին պետք է հասնել նրան, որ հայկական կողմը իր իսկ ձեռքերով բացի այդ միջանցքը, որպեսզի լուծվի եւ միջազգային հանրության հարցը, ով իրականության մեջ ներքուստ եւ արտաքուստ կողմ է այդ միջանցքին, եւ Իրանի հարցը։ Քանի որ եթե հայերը իրենք են բացում այդ միջանցքը, Իրանի ցանկացած կտրուկ գործողություն կդիտարկվի ոչ թե ագրեսորի զսպելու գործողություն, այլ հենց ինքը Թեհրանը կդիտարկվի կամ կհռչակվի ագրեսոր։ Ինչեւէ, հայկական կողմը որեւէ պարագայում, անգամ եթե հակառակորդի զորքը սպառնա Երեւանին, իրավունք չունի իր ձեռքով կամավոր բացելու այդ միջանցքը, դրանով իսկ եւ մեզ եւ մեր սերունդներին զրկելով այս տարածքում պետականություն ունենալու իրավունքից եւ հնարավորությունից»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
