«ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա ավելի լավ հասկանալ իրավիճակը». ԵՄ խոսնակ
![]() 265 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 23:48 Դեկտեմբերի 3-ին և 12-ին մի խումբ ադրբեջանցիաներ «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող հումանիտար միջանցքը, որի գործունեությունը սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել է հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին: «Լուրեր»-ը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գրասենյակից փորձել է հետաքրքրվել, թե Ժոզեպ Բորելի ղեկավարած կառույցն ի՞նչ է կարծում Լաչինի հումանիտար միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից փակման մասին: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Փեթեր Սթանոն, ի պատասխասխան հարցմանը, նշել է. «ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին: Մենք նաև ուշադիր հետևում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բաց աղբյուրներից հայկական և ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ: ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաև հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
