Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը
217
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 00:00

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։

Բորելի առաքելության աշխատանքը գնահատել է որպես «արդյունավետ», բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չի խոսել: Նա միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հայտարարել է Բորելը։