Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Լավ, ասենք թե ռուսները գործարքի մեջ են թուրքերի հետ, բա մե՞նք». Արման Ղարիբյան

«Լավ, ասենք թե ռուսները գործարքի մեջ են թուրքերի հետ, բա մե՞նք». Արման Ղարիբյան
292
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 00:18

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Կարիք կա՞ հիշեցնելու, թե ռուս ուժայինները ցուցարարներից փողոցն ազատելու ինչպիսի հարուստ փորձ ունեն։ Իսկ ադրբեջանցիներն անարգել շարունակում են իրենց իբրև թե բնապահպանական ակցիան 10 ժամից ավելի։ Չե՞ն կարողանում խաղաղապահները բացել ճանապարհը, որի վերահսկողությունն իրենց պատասխանատվության ներքո է։
Լավ, ասենք թե ռուսները գործարքի մեջ են թուրքերի հետ, բա մե՞նք։ Մենք ո՞ւմ հետ ենք գործարքի մեջ, որ ոչինչ չենք փորձում անել։
Հայաստանից Արցախ՝ իրենց տուն վերադարձող երեխաներին թույլ չեն տալիս տուն գնալ՝ փաստացի սահմանափակելով մարդկանց ընտանեկան կյանքի իրավունքը։
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարել է, թե ալիևը ցեղասպանություն է նախապատրաստում, սպասում ենք, որ նոր ցեղասպանություն լինի, որ օրացույցում նոր սգո օր ունենա՞նք։ Ամեն տարի մոմ վառելը, հուզվելը հեշտ է, պայքարելը դժվա՞ր»։