«Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները». Արթուր Արամյան
![]() 584 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 10:24 Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։ Սա էլ Ագդիլն է (սրա մասին դեռ հետո): Նախ ասեմ, որ դրանք մտադիր չեն դուրս գալ այնտեղից և չի բացառվում, որ իրավիճակը լարվի։ Տեղեկացնեմ, որ արդեն գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում, պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների, որպես մասովկա։ Շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։ Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը, ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան, որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակն իմ կարծիքով։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի բարձրաստիճան սպա էր նշանակվել Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական և այս ամենը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված հատուկ գործողությունների ծրագրի՝ եթե մի մասը չէ, ապա սկիզբն է ուղղված Արցախը հայաթափելու և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար, որից հետո էլ կամ էլ միաժամանակ կսկսեն նույնն անել Հայաստանի հանդեպ, քանի որ այս ամենն իրականացնողները և տեղում նրանց համակարգողները չեն թաքցրել և հայտնի են՝ բազմիցս Երևան գալու և Երևանն իրենցն է կոչերով։ Ճգնաժամը գնալով խորանում է, իսկ ադրբեջանական ահաբեկչությունն էլ գնալով մեծանում է, և այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
