Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա». Իշխան Սաղաթելյան

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա». Իշխան Սաղաթելյան
255
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 17:30

Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր զորակցությունն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ միաժամանակ հայտարարելով. «Իհարկե ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց ՀՀ-ն չի՛ կարող լվանալ ձեռքերը.... Ոչինչ կորած չի, ավարտված չի, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա: Եթե ՀՀ-ն ունենար հայկական իշխանություններ, մենք էս իրավիճակին չէինք հասնի... Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնենք բոլորի խաղաքարտերը. դրա ուժը մեր ժողովուրդն է: Հստակ՝ միջազգային հանրության առջև ձևակերպենք մեր պահանջները. երկու ճակատով պետք է կռիվ տանք»:

«Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող ձեռքերը լվանալ». Իշխան Սաղաթելյան