«Մենք ձեր ոտքերը չենք ընկնում, մենք պահանջում ենք». Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ին
![]() 351 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 18:12 Արտակ Բեգլարյանն ամփոփեց այսօրվա ակցիաներն՝ ասելով. «Հիմնական ուղերձները, անելիքները, պահանջները ներկայացվել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոմիության, Ռոսաստանի, Ֆրանսիայի, ՄԹ-ի դեսպանատների կամ գրասենյակների առջև: Մենք ամփոփում ենք մեր այսօրվա ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որովհետև մեր ակցիան ուղղված է միջազգային հանրությանը, որի գլխավոր դեմքը ՄԱԿ-ն է: Բոլոր պետությունները ՄԱԿ անդամ են, բացի Արցախի պես չճանաչվածները: Նրանց նաև անվանում են գորշ գոտիներ: Բայց մեզ համար գորշ գոտին այն պետություններն ու նրանց ղեկավարների շրջանակներն են, որոնք խոսում են բարձր ձայնով մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին, բայց գործում են դրանց դեմ: Խոսում են մարդկային արժեքների մասին, բայց ֆինասնավորում ու լռելյայն աջակցում են ցեղասպանությունները, մարդկության դեմ այլ հանցագործություններ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի դեմ շարունակական հանցագործությունները, որ հատկապես սաստկացան 2020 թվականի սեպտեմբերի 27-ով մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայով: Մեր պահանջը ՄԱԿ-ից և նրա մշտական 5 անդամներից այն է, որ իրենք իրենց պարտականությունները կատարեն: Մենք խնդրանք չունենք, մենք նրանց ոտքերը չենք ընկնում: Մենք պահանջում ենք, որ որպես մարդկային քաղաքակրթության, միջազգային հանրության անդամ, հատկապես՝ որպես եվրոպական քաղաքակրթության մեջ մեծ ներդրում ունեցած ազգ՝ մեր բաժին արդարությունը: Սա միայն բարոյական հարց չէ, այլև միջազգային պարտավորվածության հարց: ՄԱԿ-ն ունի պարտավորություն՝ պաշտպանելու: Այդ պարտավորությունների կատարման ձախողման հետևանքով 90-ականներից ի վեր շարունակվել են հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գորողությունները և՛ Արցախի Հանրապետության, և՛ Հայաստանի Հանրապետության տարածքներում: Այդ լռությամբ, միջազգային հանրության իմպոտենտությունից ոգևորված՝ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան գործողությունները: Դադարեք խոսելուց ու գործեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
