«Պետք է լինի ապրումակցում, քանզի մարդը *** չէ». Սարո Սարոյան
![]() 279 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 03:12 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ գրառմանս տակ եղած քննարկումը ցույց տվեց, որ մեզանում մարդու բարոյականի մասին ընկալումները ծայրաստիճան խաթարված են։ Կան մարդիկ, ովքեր նորմալ են համարում, օրինակ, 120 000 հայերի հումանիտար աղետի մեջ գտնվելու պայմաններում հանրային դեմքի կողմից ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ կերպով իր մասնավոր վայելչագեղ կյանքի ցուցադրությունը։ Դա նույնն է, որ հարևանությամբ բնակվող եղբորդ տանը սուգ լինելու պայմաններում նորմալ համարես տանդ պատուհանները բացելն ու կողքի փողոցի քեզ հետ չկապված հարսանիքի խինդ ու ծիծաղը օնլայն ռեժիմով ցուցադրելը։ Յուրաքանչյուր նորմալ մարդ նման վարքը ցինիկ սրիկայություն կհամարի։ Իհարկե կա մասնավոր կյանք, որտեղ պետք է լինի նաև ուրախություն, խնդություն և այլն։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է լինի ապրումակցում, քանզի մարդը անասուն չէ ու հետն էլ հանրային էակ է, ով իր անվտանգությունն ու ապահովությունը խմբային երաշխիքներով է ձեռք բերում։ Ցավալին այն է, որ նման պարզագույն ճշմարտությունները ստիպված ենք կրթված մարդկանց բացատրել»: Աղբյուրը` Սարո Սարոյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
