Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Հայաստան» խմբակցության չորս առաջարկներից երեքը չեմ ընդունել»․ Արդարադատության նախարարի տեղակալ

««Հայաստան» խմբակցության չորս առաջարկներից երեքը չեմ ընդունել»․ Արդարադատության նախարարի տեղակալ
244
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 12:00

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին», մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցը։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է․ «Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում չորս գրավոր առաջարկներ ստացել ենք «Հայաստան» խմբակցությունից, չորս առաջարկներից երեքը, ըստ էության, նույնաբովանդակ էին, երեքն էլ իմ կողմից չեն ընդունվել, բացատրեմ՝ ինչու․ որովհետև առաջարկվել է ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման պրոցեսը շարունակել վերապահել Հանրապետության նախագահին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դառնում է ՆԳՆ-ին ենթակա պետական մարմին, այդ դեպքում այս կանոնակարգը գործել չի կարող։ Բացառություն է կազմում միայն ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը, որովհետև այսօր գործող Սահմանադրության կանոնակարգի ուժով ոստիկանության զորքերը համարվում են այլ զորքեր և հետևապես կոչումների և նշանակումների հետ կապված հարցերը գտնվում են Հանրապետության նախագահի տիրույթում։ Մենք ձեռնամուխ ենք լինելու նաև ոստիկանական գվարդիայի ձևավորմանը և այստեղ այս անհամաչափությունը, ըստ էության, կշտկենք․ ոստիկանության զորքերի հրամանատարին ևս կնշանակի վարչապետը՝ նախագահի փոխարեն»։