«Լինելու է ՆԳՆ քաղաքականացված նախարար»․ Գեղամ Մանուկյան
![]() 235 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 14:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագծի ընդունմանը․ «Այն միտումները, որով ձևավորում են ՆԳՆ-ն, ոստիկանությունը շատ ավելի քաղաքական ենթակայության տակ մտցնելն է, իսկ ՀՀ-ում ոստիկանությունը ծառայեցնում են տոնածառեր պաշտպանելու համար։ Լինելու է ՆԳՆ քաղաքականացված նախարար, հիմա էլ արդեն մեր գործընկերներ լրագրողները ՔՊ-ական մի քանի անուններ են շրջանառում․ ոստիկանապետը, երբ ենթարկվում է ՆԳՆ-ի քաղաքականացված նախարարին, շատ ավելի ուղղորդված ենթակայություն է»։ Դիտարկմանը՝ «ոստիկանապետը ՔՊ-ից չէ, սակայն Փաշինյանի համադասարանցին է», պատգամավորն արձագանքել է․ «Ներկայիս օրենսդրությամբ մեկ այլ բան է վարչապետի կողմից ոստիկանապետին տրվող հրահանգը, որը շատ հաճախ օրենքի սահմաններում չի, մեկ այլ հարց է՝ արդեն օրենքով ամրագրված ՆԳՆ նախարարը հրաման է տալիս իր ենթակա ոստիկանության պետին (ոստիկանապետը լինելու է ներքին գործերի նախարարի տեղակալ)․ դրանք լրիվ տարբեր իրավիճակներ են»։ |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
