Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան
256
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 16:48

Ինչպես հայտնել էինք, այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացվում:

Ակցիայի մասնակիցները գրավոր պահանջ են նախապատրաստել գրասենյակի ղեկավարին փոխանցելու համար։ Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ելույթում ասել է․ «Հիմնական պահանջներն են՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի մնացած բոլոր առնչվող կառույցները պետք է ներգրավվեն Արցախում, այսինքն՝ Արցախում նաև գրասենյակներ ունենան, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին․ ի՞նչ ձևով, ի՞նչ կազմով խաղաղապահ առաքելություն և ի՞նչ այլ քաղաքական ու ռազմական գործիքակազմեր կիրառելով՝ դա արդեն իրենք կորոշեն։ Մեզ համար սկզբունքային հարց է, որ ՄԱԿ-ը զբաղվի Արցախի անվտանգության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով, որը կայուն և բարենպաստ միջավայր կապահովի հակամարտության արդարացի, երկարաժամկետ և վերջնական կարգավորման համար, որի համար, իհարկե, ինքնորշման իրավունքը գլխավոր առանցքն է»։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջազգային անվտանգային կայուն երաշխիքներ տրամադրի Արցախի ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան