Ինչ իրավիճակ է Արցախի Մարտունու շրջանում՝ ՀՀ-Արցախ միակ ճանապարհի արգելափակման պայմաններում
![]() 398 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 20:30 Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Մարտունու շրջանում առաջացած խնդիրներն արձանագրվում և ուսումնասիրվում են ստեղծված շրջանային օպերատիվ շտաբի կողմից, այնուհետև փոխանցվում հանրապետական օպերատիվ շտաբ՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով, ըստ որի էլ դեկտեմբերի 14-ից իրականացվում է համակարգված աշխատանք, «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: «Ստեփանակերտի հետ կապող երթուղիները գործում են անխափան՝ նույն գրաֆիկով: Պարենային պաշարների հետ կապված խնդիր առայժմ չունենք: Հացաթխման կետերը շարունակում են իրենց աշխատանքը: Իրավիճակից ելնելով՝ վառելանյութի լիցքավորման բոլոր կետերի գործունեությունը համակարգվում է հանրապետական օպերատիվ շտաբի կողմից: Արձանագրվել է որոշ դեղերի պակաս, բայց առայժմ առկա պաշարները բավարար են: Արդեն ահազանգ ունենք մանկական սննդի բացակայության վերաբերյալ, ինչը լուրջ խնդիր է: Մարտունու շրջանի մեկ բնակիչ առողջական ծանր վիճակում գտնվում է Հանրապետական հիվանդանոցում և անհապաղ պետք է տեղափոխվի Երևան՝ վիրահատման նպատակով: Մնացած հիվանդները տեղում ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը: Ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն է թողնում աշնանացանի ընթացքի վրա: Պահեստավորած վառելանյութի պաշարներով որոշ տարածքներում շարունակվում է ցանքսը, բայց ունենք զգալի նախապատրաստած տարածքներ, որտեղ ցանքս առայժմ չի իրականացվում: Կա նաև որոշակի սերմացուի, պարարտանյութի պակաս, որոնք ներկրվում էին Հայաստանից: Խնդրի առաջ են կանգնում անասնապահները, առանձնապես՝ խոզաբուծությամբ զբաղվողները, ովքեր անասնակերի գերակշիռ մասը ներկրում էին Հայաստանից»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակն՝ առաջարկել են ամբողջ շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, համայնքների աշխատակազմներին, որպեսզի էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործելու նպատակով աշխատաժամանակը բաժանվի մասերի և աշխատողները ըստ այդմ փոխարինեն միմյանց, իսկ մանկապարտեզ չհաճախող, անչափահաս երեխա ունեցող կին աշխատողների աշխատանքը կազմակերպել հեռավար: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
