Նորից ռենտգեն-սկաների պահանջ. «Հրապարակ»
![]() 271 Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 10:00 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են և պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։ Երեկվանից Արցախում խոսակցություններ են ծավալվում, որ, հնարավոր է, ճանապարհը բացվի, և երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը՝ ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, դա ներկայացնի որպես լավագույն լուծում՝ ասելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին ևս նման ռեժիմ կգործի, կարևորը՝ դա չի լինի միջանցքային տրամաբանությամբ, մինչդեռ նորմալ մարդիկ հասկանում են, որ իրավիճակները բոլորովին տարբեր են։ Հիշեցնենք, որ Ալիևը քանիցս հայտարարել է, որ Սյունիքում իրենք ևս պիտի ստանան այնպիսի ճանապարհ, ինչպիսին գործում է Լաչինում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
