«Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են պառակտել հայ ժողովրդի միասնությունը». Սենոր Հասրաթյան
![]() 588 Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 13:42 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում: Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության «CALIBER.AZ» քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր: Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ...»: Ըստ այդ բարբաջանքի պարզվում է, որ «վեճի» պատճառն իբր Օգանովսկուն պատկանող «գաղտնի պահեստներն ու արտադրամասերն են, որտեղ թանկարժեք մետաղ է արդյունահանվում...»: Եվ ամենազավեշտալին՝ «...Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդկանց ասեկոսների համաձայն՝ Արցախի ղեկավարը հանգստացրել է Օգանովսկուն, ով սպառնացել է սպանել Ռուբեն Վարդանյանին այն բանի համար, որ նա սկսել է կարգուկանոն հաստատել Արցախում...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
