Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՀՀ-ի և ԱՀ-ի ՊՆ-ները հերքում են

ՀՀ-ի և ԱՀ-ի ՊՆ-ները հերքում են
271
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 16:42

Ադրբեջանական կողմն այսօր հերթական սուտն է տարածել այն մասին, թե իբր հայկական ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
ԱՀ պաշտպանության նախարարությունն էլ հերքել է Ադրբեջանի տարածած մեկ այլ ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին, ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։