«Կյանքի ճանապարհ». Ստեփանակերտում ֆլեշ-մոբ է կազմակերպվել
![]() 407 Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 22:36 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախցի հազարավոր երիտասարդների մասնակցությամբ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբի ընթացքում լույսերով պատկերվել է «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը: ԱրՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանն ասել է, որ ֆլեշմոբի միջոցով նպատակ ունեն ողջ աշխարհի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտմամբ ու կեղծ բնապահպանական նկատառումներով Արցախը Հայաստանի հետ կապող միակ «Կյանքի ճանապարհը» փակելու և դրանով իսկ ավելի քան 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու խնդրի վրա: «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 6 օրից ավելի փակ է։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը հումանիտար ճգնաժամի վտանգի առջև է կանգնեցրել արցախահայությանը։ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և պատժի ագրեսոր Ադրբեջանին։ Ապացուցված է նաև այն փաստը, որ «բնապահպանների» անվան տակ թաքնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց ազգայնական նպատակներն ավելի հեռուն են գնում՝ ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը։Մեր ժողովուրդն չի հանձնվելու, այլ պայքարելու է, որպեսզի Արցախը ինչպես միշտ, մնա հայկական»,-ընդգծել է Ա. Սարգսյանը։ ![]() ![]() ![]() ![]() |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52




