«Առաջին պատերազմում 700 հազար մարդ տեղահան արեցինք, մե՛նք արեցինք, այդ մասին խոսո՞ւմ ենք… Զանգելանը լքած մեծ մայրիկը պակաս է, որովհետև ազերի՞ է». Լիպարիտյան
![]() 80 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 12:01 Aravot.am-ը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանին իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ հարցրել է՝ դուք ասում եք, որ 30 տարի մենք ներդրում արեցինք պատերազմի մեջ, հիմա պետք է ներդրում անենք խաղաղության ու դիվանագիտության մեջ, ներկայիս իրավիճակում կա՞ արժանապատիվ խաղաղության հասնելու որևէ ճանապարհ՝ մանավանդ, որ ձեր ընդդիմախոսները, ամեն անգամ, երբ խոսում եք խաղաղության այս թեզի մասին, մատնացույց են անում հայ զինվորների խոշտանգման դեպքերը, խաղաղ բնակիչներին ռմբակոծելը: Լիպարիտյանը պատասխանել է. «Մեր զինյալ ուժերի վիճակը գիտեք, մեր դաշնակիցների վիճակը գիտեք, մեզ մնում է դիվանագիտությունը: Մտածելու ձևը պրոբլեմ է մեր մոտ: Այսինքն, մենք պետք է սկզբից սկսենք, ոչ թե վերջից: Մինչև պատերազմը նոր իշխանության պատասխանատուներից մեկը մեր տանն էր Բոստոնում, մենք խոսում էինք, երբ հարցրեցի՝ ի՞նչ են հիմա կարողությունները, ասաց՝ հիմա բանակցություններ չկան, ոչ էլ տեսանելի լուծում կա: Ասացի՝ դա եզրակացություն է, դուք հետեւից եք սկսում, ինչպես շատերը, նախ որոշում եք, որ լուծում չկա: Սկսենք սկզբից՝ պրոբլեմ ունենք, մերն է դա ու պե՞տք է լուծենք, որ առաջ գնանք՝ այո՛: Ի՞նչ պիտի պատահի, եթե չլուծենք պրոբլեմը՝ պատերազմ: Պատերազմը գիտենք, որ չենք կարող շահել, 2020-ին էլ գիտեինք, որ չենք կարող շահել, որովհետեւ հստակ է, որ Ադրբեջանի բանակը այն չէր, ինչ 92-ին էր, որովհետև նա ունի բարեկամ պետություն, ինչը մենք չունենք: ՌԴ-ն երկու թև ուներ՝ մեկը դաշնակից էր, մեկը միջնորդ էր՝ Ադրբեջանին զենք ծախող, մոտիկ ընկերություն անող: Դե իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «ազնիվ խոսքերով» են, խաղաղություն են ուզում մեզ համար, բայց տակը ոչ մի բան չկա: Միջազգային կառույցները ի վիճակի չեն որևէ բան անելու, միջազգային համակարգ չկա այլևս: Սովետ, ՆԱՏՕ իրավիճակ չկա, տեսնում եք՝ ինչքան երկրներ օրենքի չեն ենթարկվում»: Լիպարիտյանն ասաց, որ խաղաղության ծրագիրը մե՛ր ծրագիրը պիտի լինի, որովհետև մենք այլընտրանք չունենք. «Մեր այլընտրանքը հետևյալն է՝ կա՛մ մենք համաձայնում ենք՝ այն, ինչը կարելի է տակավին ստանալ, կա՛մ պիտի առնեն պատերազմով»: Հարցին՝ ձեզ մատնացույց են անում ադրբեջանցիների խոշտանգումները, իրենց հետ ո՞նց գնանք խաղաղության՝ Լիպարիտյանը պատասխանել է. «Առաջին պատերազմի ընթացքում մենք 700 հազար մարդ տեղահան արեցինք: Մե՛նք արեցինք, այդ մասին խոսո՞ւմ ենք: Ոչ իրենք են իրենց արածների մասին խոսում, ոչ մենք: Դրա բացատրությունը հետևյալն է՝ ինչ մենք արեցինք, մտածում ենք՝ արդարացված էր, այստեղ է մարդկայինի բարոյական դատողության և քաղաքական դատողության տարբերությունը»»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
