Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այստեղ է թաքնված իրական վտանգը». Հովհաննես Ավետիսյան

«Այստեղ է թաքնված իրական վտանգը». Հովհաննես Ավետիսյան
359
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 12:42

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Արցախին կապող միակ ճանապարհը փակելը մեկ այլ գործողության համար է նաև, որ կարծում եմ շուտով կտեսնենք:
Երբ Արցախում սննդամթերքը, դեղորայքն ու այլ առաջնային անհրաժեշտության ապրանքները ավարտին մոտենան, Ադրբեջանը առաջարկելու է օգտվել իր տրամադրածից և կարծում եմ նույնիսկ փորձնական առաքում կանի:
Ու այստեղ է թաքնված իրական վտանգը (կարծում եմ բացատրելու կարիք չկա), ու սա այն քայլն է, որին թերահավատ եմ, թե Արցախի ղեկավարությունը պատրաստ է (Հայաստանի մասին խոսելն անիմաստ է). պատրաստ չէ նաև այն պատճառով, որ հիմա գլխավոր դերում է կոմեռսանտ (կուզեք թող գործարար լինի) Ռուբենը, որը կարծում եմ «հանուն» ինչ-որ փրկության դեմ չի լինի նման «օգնություն» ստանալ:
Սա անելով, Ադրբեջանը միջազգային կոչված հանրությանը ցույց է տալու, որ մարդասեր է, մյուս կողմից էլ այդ հանրությանը արդեն համոզել է (տնտեսական շահեր ստեղծելով), որ Արցախը իրենն է:
Սրա ելքը Հայաստան-Արցախ կապի օր առաջ վերականգնումն է, եթե նույնիսկ դրա համար նոր պատերազմ պահանջվի: Ու սա պետք է անի Հայաստանը, այսինքն դրա ոչ բարով ղեկավարը, ով ստորագրել է ազգակործան թղթերը ռուսների և ազերների հետ ու տեր չի կանգնում հակառակ կողմի պարտավորությունների իրագործմանը:
Իսկ մարդիկ չգիտես ինչու շարունակաբար պահանջներ են ներկայացնում միջազգային կոչված հանրությանը, բայց ոչ Նիկոլին և սրանով չգիտակցելով նպաստում են Ադրբեջանի վերոնշյալ քայլ իրագործմանը»: