Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Մահացել է Գալուստ Սահակյանը

Մահացել է Գալուստ Սահակյանը
346
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 18:48

Երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Գրիգորիի Սահակյանը:
Նա երեք տարի՝ 2014-2017 թթ., եղել է խորհրդարանի նախագահը:
Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ը:

Աղբյուրը`   ՀՀ ԱԺ