Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՄԱԿ-ի գրասենյակի առջև շարունակվում է Արցախի ներկայացուցիչների նստացույցը

ՄԱԿ-ի գրասենյակի առջև շարունակվում է Արցախի ներկայացուցիչների նստացույցը
271
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 12:42

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև Արցախի ներկայացուցիչների նստացույցը շարունակվում է։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի փակման հետ կապված որոշակի բանակցություններ ընթանում են ռուսական կողմի հետ, միջնորդությամբ, բայց չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ լիազորված չէ և չի տիրապետում ամբողջական տեղեկատվությանը:

Հարցին՝ «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց», Բեգլարյանը պատասխանել է․ «Խոստացել է, որ բոլոր պահանջները, դիմումները կներկայացնի Նյու Յորքի կենտրոնակայան, բայց նաև նշելով, որ իրենք որևէ մանդատ չունեն Արցախի հարցով զբաղվելու, ուղղակի տեղեկություններ փոխանցողի գործառույթ են կատարում»։

ՄԱԿ-ի գրասենյակի առջև Արցախի ներկայացուցիչների նստացույցը շարունակվում է