Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ֆուտբոլի ֆանատ լինելը, կատակ անելը, ծնունդ-հարսանիքի մասնակցելը մի կապեք հայրենասիրության բացակայության հետ»․ Մ․ Բիչախչյան

«Ֆուտբոլի ֆանատ լինելը, կատակ անելը, ծնունդ-հարսանիքի մասնակցելը մի կապեք հայրենասիրության բացակայության հետ»․ Մ․ Բիչախչյան
311
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 01:06

ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Ֆուտբոլի ֆանատ լինելը, կատակ անելը, ուրախանալը, ծնունդ հարսանիքի մասնակցելը մի կապեք հայրենասիրության բացակայության հետ: Ավերիչ երկրաշարժից հետո, արցախյան առաջին պատերազմի ժամանակ հարսանիքներ էլ են եղել, մարդիկ կատակներ էլ են արել, ֆուտբոլ էլ են նայել: Էնպես չէ, որ հենց հիմա լուրջ ու տխուր դեմքերով ստատուսներ գրեցին ու ֆուտբոլ չնայեցին ուրեմն հայրենասեր են:
Հայրենասիրական արժեքները փնտրեք այլ տեղ, այն արթնացրեք այլ ձևով, գործով, այլ ոչ ստատուսներով»: