Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երբ երթևեկությունը կոլապսի մեջ է, մեկի մտքով անցել է՝ միջոցառում անել փողոցի կենտրոնում». Սամվել Գևորգյան

«Երբ երթևեկությունը կոլապսի մեջ է, մեկի մտքով անցել է՝ միջոցառում անել փողոցի կենտրոնում». Սամվել Գևորգյան
283
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 14:12

Բիզնես-փորձագետ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այնպիսի բան ասեմ, որ մարդկային բանականությունն անհնար է այսքան երևակայություն ունենա՝ ընկալելու այս հիմարությունը: 10:15-ին Զեյթունից իջնում եմ Դավիթաշեն: Ահավոր խցանում, 45ր անց հասա Վաղարշյան խաչմերուկ: Պարզվեց Դավիթաշենի կամուրջը փակ է, 29 մեքենա վթարի են ենթարկվել: Կարևորը մարդկանց բան չլինի: Մտա Մերգելյանով, Բլուրով, Կիևյան, Հալաբյան, Դավիթաշեն գյուղ: 30ր անց հասա Տիգրան Պետրոսյան փողոցի սկիզբ: Ամբողջ ենթևեկությունը կանգնած է: Ոչ ոք չի հասկանում ինչ է տեղի ունենում: Ուղղակի կանգնած: Կողքիս մեքենայի վարորդը բարձրացավ մեքենայի վրա՝ հասկանալու՝ ինչ է կատարվում: Ու բարձրաձայն հիստերիկ ծիծաղով.

- Վայ, հորս արև:

Պարզվեց ձմեռ պապիկներ են փողոցը փակել: Երբ կամուրջը փակ է, երթևեկությունը կոլապսի մեջ, մեկի մտքով անցել է, որ միջոցառում անի հենց փողոցի կենտրոնում: Առավոտյան ժամը 11:30: Կատարյալ խենթություն: Պարեկին ասում եմ, ինչի չեք կարգավորում, թե բա, երեխաներ են, ինչ կարող եմ անել: Չգիտեմ ով է կազմակերպիչը, որ չի համաձայնեցում իր որոշումը ոստիկանության հետ: Ոստիկաններն էլ կարող էին միակողմանի փակել: Գոնե:
Այսպիսի բաներ: Ու այսպես մի 45ր ևս:
Դավթաշենում գործս տևեց 7 րոպե: 13:15 հասա կենտրոն»:

Աղբյուրը`   Սամվել Գևորգյան