Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Գայլային» մտածելակերպը մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը պետք է լինի». Արտակ Զաքարյան

««Գայլային» մտածելակերպը մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը պետք է լինի». Արտակ Զաքարյան
261
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 00:24

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Վերջերս հաճախ եմ մտածում՝ որն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո՛չ «զոհի»:
Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել՝ ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված Արցախ:
Մեր տարածաշրջանում այլ կերպ հնարավոր չէ ապրել, քան «գայլային» մտածելակերպ ունենալն է: Այլ կերպ ենթարկվում ենք կամ հայրենազրկման ու գաղթի, կամ կոտորածների ու ցեղասպանության: Արտաքին աշխարհը (բարեկամ, ոչ բարեկամ), իր էմիսարներով ու սորոսածին գրանտակերներով, մեզ միշտ քարոզել և քարոզում է «ոչխարային» հնազանդություն, հանդուրժողականություն ու կույր հավատ օտարի գիշատիչ շահերի նկատմամբ: Այսինք, գայլային աշխարհում նույնիսկ մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանությունը պատշաճ չեն դատապարտում, որովհետև ցեղասպանվածները «գալյային» մտածելակերպ չունեն, և շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին եղել են 1915թ-ին:
«Գայլային» մտածելակերպը մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը պետք է լինի, մեր արժանապատվության ու անվտանգության պահպանման միակ իրական համակարգը:
Բացի այդ, այսօր «զոհի» մտածելակերպով չէինք կանգնի և սպասենք տեսնենք գայլային աշխարհից ո՞վ է բարեհաճելու բացել մեր կյանքի ճանապարհը: Եվ նույն մտածելակերպով չէինք հանդուրժի, որպեսզի մեզ սպանելուց, հայրենազրկելուց հետո, թարմ արյան հետքերով, նույն գայլերի հետ նոր արյունոտ բարեկամության (խաղաղության) տանեն, առանց խաղաղության երաշխիքների:
Որքան ուզում եք մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, գենդերից ու ֆեմինիստներից, հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից խոսեք, միևնույն է՝ ուժեղինն ու խելքովինն է աշխարհը: Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան