«Ամանորի «նվեր»՝ սահմանապահ պայմանագրայիններին». Ոսկան Սարգսյան
![]() 271 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 16:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ամանորի «նվեր»՝ սահմանապահ պայմանագրայիններին Լոռու մարզում տեղակայված «Դուցի» զորամասի պայմանագրային զինծառայողները, ովքեր պաշտպանում են Տավուշի մարզի առաջնագիծը, տարեմուտից առաջ կանգնել են ֆինանսական լուրջ խնդրի առաջ։ Արդեն մեկ տարի շարքային պայմանագրային զինծառայողները 127 հազար դրամ ռոճիկի հետ, ստանում էին 90-100 հազար դրամ հավելավճար՝ կախված իրենց զբաղեցրած հաստիքներից։ Այժմ սահմանապահ պայմանագրային զինծառայողներին հայտնել են, որ նրանք հավելավճար չեն ստանա, իսկ դիրքերում մարտական հերթապահության համար նախատեսված 60 հազար դրամն էլ կստանան մինչև եկող տարվա հունվարի 10-ը։ Հիմա առաջնագիծը պաշտպանող պայմանագրային զինծառայողների մեջ մեծ դժգոհություն է, քանզի պայմանագրային զինծառայողներից շատերը բանկերում վարկեր ունեն, նրանք նախատեսում էին հավելավճարի գումարով իրենց ընտանիքների համար Ամանորի գնումներ անել։ Պայմանագրային զինծառայողներից շատերը որոշել են դիրքերից իջնելուց հետո դիմումներ գրել, զինծառայությունից դուրս գալ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
