Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Լաչինի միջանցքը, նույնիսկ եթե բացվի, տեռորի գործընթացը շարունակվելու է». Արմեն Աթալյան

«Լաչինի միջանցքը, նույնիսկ եթե բացվի, տեռորի գործընթացը շարունակվելու է». Արմեն Աթալյան
262
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 21:00

Լրագրող Արմեն Աթալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լաչինի միջանցքը նույնիսկ եթե բացվի, գործընթացը շարունակվելու ա, տեռորի գործընթացը նկատի ունեմ: Անցնելու ա 1 շաբաթ, ու հիմա էլ ասենք ադրբեջանցի ֆեմինիստները կամ թիթեռասերներն են փակելու ճանապարհը: «Ճամփով մեքենաները գնում-գալիս են, թիթեռներին են լխճում, ըստ այդմ դեմ ենք երթևեկությանը»,- ասելու են: Էս լավագույն դեպքում, իսկ վատագույնում՝ նոր սադրանքը կրելու ա ավելի թեժ բնույթ ու տարածվելու ա Հայաստանի տարբեր մարզերի ուղղությամբ: Հիմա դա ինչի՞ հետևանքն ա, ճիշտ ա, մեր թուլության: Հայաստանը շատ թույլ ա, այսինքն թույլ ա մեր բանակը, իսկ ինչո՞ւ, որովհետև էս շենքում նստած ձյաձյաներն ու ծյոծյաները, փոխանակ զինված ուժերն արդիականացնեն, վերազինեն, բարեփոխեն, ռազմարդյունաբերություն զարգացնեն, քաղպաշտպանությունը կարգի բերեն, 2 տարի ֆլոմով թիթեռ են նկարում, չեմ ասի, թե որտեղ: Չկա էս աշխարհում մեզ համար ավելի կարևոր գործոն, քան հայկական բանակն ա, ու չկա էս դժոխքից դուրս գալու այլ տարբերակ, քան էս շենքի բնակիչներին պարտադրված արձակուրդի ուղարկելը: Ուրիշ ոչինչ արդյունք չի տալու, ուզում ենք գլխներիս վրա ստոյկա տանք կամ հետևներովս էքսկալիբուռ կրակենք»: