Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 159. «Ժողովուրդ»
![]() 285 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետևանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, և նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրան։ Այն, ինչի մասին խոսվում էր, ըստ էության, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Շոյգուի միջև 2020 թվականի դեկտեմբերին կնքված փաստաթուղթն էր, որի գոյության մասին հայտնի է դարձել միայն 2021-ի աշնանը, թեև իշխանություններ պնդում են, թե հանրությունը տեղեկացված է եղել։ Փաստորեն, ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե 2020-ի դեկտեմբերին ստորագրված փաստաթուղթը ոչ թե զորքերի հետքաշման մասին էր, այլ ճանապարհի օգտագործման, որը տևելու էր այնքան, մինչև Հայաստանը կառուցեր շրջանցող մեկ այլ ճանապարհ (այս դեպքում՝ Տաթև-Աղվանի ճանապարհը)։ Եթե Հայաստանի իշխանությունները դրա կառուցումը սկսեին հենց 2020-ի դեկտեմբերից, ապա իրենց տրամադրության տակ ի սկզբանե կունենային 11 ամիս և ոչ թե 5։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը նկատում է՝ կառավարությունը դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, ստորագրելով փաստաթուղթ, համաձայնել է շրջանցիկ ճանապարհը կառուցելուն պես հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսել է ստորագրումից ավելի քան կես տարի անց՝ արդյունքում ժամանակի սղություն ունենալով ճանապարհի պատշաճ կառուցման համար։ Ընդամենը 5 ամսում իշխանությունները վերանորոգեցին շրջանցող ճանապարհը, և հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ իսկապես ֆորսմաժորային իրավիճակում ճանապարհը հանձնվեց շահագործման։ Վարչապետ Փաշինյանի ձևակերպած «ֆորս մաժորը», սակայն, ոչ թե անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ստեղծված իրավիճակ էր, այլ ավելի քան կես տարի այդ ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու հետևանք. աշխատանքները պատշաճ և ժամանակին չեն կատարվել»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
