«Այս իրավիճակը ստեղծվել է ոչ թե, որ մենք պատերազմում պարտվել ենք, այլ, որ որևէ աշխատանք չի կատարվել»․ Վարուժան Գեղամյան
![]() 248 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 16:42 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը 168 TV-ի եթերում խոսելով ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականության և Արցախի շրջափակման խնդրի լուծման հարցում գործնական քայլերի չգնալու մասին՝ նկատել է․ «Իրենք չեն ընկալում Արցախը որպես առանձին հայկական միավոր, այլ ընկալում են դա որպես Ադրբեջանի տարածք և այդ մասին հայտարարել են․ դեռ գարնանը սկսվել էր այդ գործընթացը, որ մենք պետք է իջեցնենք նշաձողը, դրա դեմ ժողովրդական ցասումը, գուցե, իջել է, որովհետև մոռացել են մարդիկ, որ էդպիսի հայտարարություն է արել։ Սեպտեմբերին այն հայտարարությունը, որ ստորագրելու է փաստաթուղթ, որը ամրագրելու է Արցախը որպես Ադրբեջանի մաս, այդ ցասումն էլ անցել է, բայց այդ գործընթացները ոչ մի տեղ չեն կորել։ Արցախի շրջափակման պարագայում էլ ասում են՝ մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ, այո՛, այնտեղ հայեր են, նրանք մեր հեռու բարեկամներն են, մենք ինչ կարող ենք՝ կանենք, բայց գործնական որևէ քայլ չենք անելու, որովհետև սա մեր հետ կապ չունի»։ Հարցին՝ «Իշխանական պատգամավորները ՀՀ կողմից գործադրվող մեխանիզմների մասին խոսելիս հայտարարում են՝ «ի՞նչ անենք, զորք հավաքենք, գնանք պատերազմե՞նք»․ արդյոք միակ ելքը պատերազմե՞լն է», Գեղամյանն արձագանքել է․ «Այս իրավիճակը ստեղծվել է ոչ թե նրա արդյունքում, որ մենք պատերազմում պարտվել ենք, այլ, որ որևէ աշխատանք չի կատարվել, որպեսզի այդ պարտության արդյունքները սրբագրվեն։ Արհեստական սրում են՝ խաղալով հասարակության ամենանուրբ նյարդերի հետ։ Իսկ ո՞վ ասաց, որ պատերազմը միշտ պարտություն է, իրենք մեզ 2020 թվականից անընդհատ վախեցնում են՝ ասելով, որ հո՞ պատերազմ չենք անելու։ Որ իրենք չեն կարող հաղթել՝ դա փաստ է, որ Հայաստանն ու հայությունը կարող են հաղթել, եթե ունենան հմուտ ղեկավարություն, ազգային իշխանություն, դա փաստ է։ Իրենք փաստացի իրենց անկարողությունը վերագրում են ամբողջ հայությանը և ամբողջ հայակական պետականությանը»,- նշել է թուրքագետը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
