Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի զորու չեմ որակելու այն արարքը, որն արել է Գռզոյի ավիաընկերությունն Արցախի շրջափակման այս ծանրագույն օրերին». Վահե Սարգսյան

«Ի զորու չեմ որակելու այն արարքը, որն արել է Գռզոյի ավիաընկերությունն Արցախի շրջափակման այս ծանրագույն օրերին». Վահե Սարգսյան
372
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 18:54

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Երևի իմ իմացած վատագույն բառերի բառաֆոնդը չի հերիքի՝ որակելու այն արարքը, որն արել է Գռզոյի ավիաընկերությունը Արցախի շրջափակման այս ծանրագույն օրերին,
Նայեք այս կարճ ռեպորտաժն ու հատկապես նրա վերջին հատվածը՝ 3:35 րոպեից,
Պարզվում է՝ իշխանությունների պատգամավոր-օլիգարխ Գռզոյի ընկերության համար Արցախի կենաց-մահու կռիվը միանգամայն սովորական իրավիճակ է, և ոչ մի արտառոց բան չտեսնելով՝ ոչ միայն տոմսերը հետ չեն տվել, այլև ուշադրություն, 50 ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ արցախցի ուղևորին, որ, կրկին ուշադրություն, ՆՐԱ ՏՈՄՍԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵՂԱՓՈԽԵՆ դեկտեմբերի 22-ի չվերթի վրա: Այսինքն՝ վաղն էդ մարդը համ տոմսը կկորցնի (ճանապարհը դեռ փակ է), համ էլ պիտի տուգանքը վճարի Գռզոյի ընկերությանը...
Կրկնում եմ՝ իմ գիտակցությունս մթագնել է, և ի զորու չեմ որակելու այս արարքը, ով կարող է՝ թող որակի...
Հ.Գ. Ամոթ այն հային, ով էսքանից հետո տոմս առնի FLY ONE ARMENIA կոչված «ազգային» ավիաընկերությունից»։