Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ի հեճուկս շրջափակման՝ Ստեփանակերտում կվառեն տոնածառի լույսերը

Ի հեճուկս շրջափակման՝ Ստեփանակերտում կվառեն տոնածառի լույսերը
356
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 19:06

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ դեկտեմբերի 23-ին կվառվեն տոնածառի լույսերը։

«Չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:

Ուստի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր…Սիրով կսպասենք»,- ասված է հայտարարության մեջ: