Աննա Հակոբյանը հարկերը չի վճարել. «Հրապարակ»
![]() 260 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 09:14 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռևս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվելՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռևս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։ Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը և ծանուցված է վարչական վարույթի մասին: Ծանուցագրում մասնավորապես նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք՝ 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ…»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների և հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ ելույթներ է ունեցել և անգամ ԱԱԾ-ին է հանձնարարել՝ զբաղվել դրանով, սակայն սեփական կնոջը, փաստորեն, չի կարողացել բացատրել, որ հարկային պարտավորությունները հարկավոր է կատարել, անկախ նրանից՝ դու վարչապետի կին ես, թե խոշոր օլիգարխ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
