Հունվարից քաղաքաբնակ չաշխատող մայրերի խնամքի նպաստը կավելանա
![]() 248 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 13:12 Մինչև երկու տարեկան երեխաների նպաստի վերաբերյալ այսօրվա նիստում կարևոր որոշում ենք ընդունել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացնելով նախագիծն ասել է. «Դեռևս այս տարվա հոկտեմբերի 26-ին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որով վերանայել են նպաստների չափերը. «Ըստ այդմ, 2023-ի հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը: Եթե երեխան ծնվել է 2023-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 600 դրամ գործող 28 600 դրամի փոխարեն: Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ նպաստ, իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի, կպահպանվի ամսական վճարը 31 600 դրամի չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կտանան 69 100 դրամ, իսկ եթե վերադառնա աշխատանքի, կստանա 62 300 դրամ»: Նա նշեց, որ սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է. «Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունները, որ ծնողները կարողանան և՛ աշխատանքի, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն: Ըստ էության, 2023 թվականի համար մենք տրամադրում ենք 20 մլրդ 350 մլն դրամ գումար»,- ասաց Ն. Մկրտչյանը: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
