Բայրամովը Լավրովին հավաստիացրել է, թե Լաչինի ճանապարհը բաց է
![]() 358 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 18:06 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում և Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմ, իբրև թե, իր պարտավորություններին համապատասխան, երաշխավորում է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը։ «Ինչպես երևում է տեսագրություններից, որոնք արձանագրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական շտապօգնության մեքենաների, խաղաղապահ զորախմբի մեքենաների և այլ մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը, ճանապարհը բաց է»,- ասել է նա։ Բացի այդ, ընդգծվել է, որ ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիան իրականացվում է իբրև թե «Ադրբեջանի տարածքում հայերի անօրինական տնտեսական գործունեության դեմ»։ Նշվել է, որ, «չնայած ճանապարհը մարդասիրական նպատակներով օգտագործելու համար ստեղծված բոլոր պայմաններին, անընդունելի է հայկական կողմի և ադրբեջանական տարածքներում իրենց հայ բնակիչների «ներկայացուցիչներ» անվանող անձանց կողմից բնակչությանը ճանապարհից օգտվելուց հետ պահելը և դրանով իսկ արհեստականորեն ստեղծելը հումանիտար իրավիճակի իբր վատթարացման տպավորություն»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
