«Ինքնակազմակերպվենք ու բոլորով գնանք Լաչինի միջանցք». արցախցիներն այլևս չեն ուզում լուռ սպասել
![]() 923 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 20:30 Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հավաք է ընթանում, որի ընթացքում բանախոսները կոչ արեցին այլևս լուռ չսպասել. «Մենք ունենք պարտված իշխանություն: Ցավոք սրտի, ներկա իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ ժողովրդավար ընտրություններ անցկացնել: Բայց նաև չի կարելի թույլ տալ, որ մի քանի անձինք, պարտվողական քաղաքականություն վարելով, կործանեն մեր երկիրը: Մեր իշխանությունը պարտված է, կոտրված է, կախված է ոչ միայն թուրքից, այլև ռուսից: Պարտավո՛ր է ռուսը... Մենք նրա ասածով ենք եկել այստեղ: 99%-ս ռուսի խոստումներով ենք եկել այստեղ: Ասել ենք՝ եկեք, գնանք, էս ժամանակն օգտագործենք, որ երբ ռուսը դուրս գա, իսկ նա դուրս է գալու, մենք կարողանանք մեզ պաշտպանենք: Հիմա պիտի որոշենք՝ որպես հանրություն կազմակերպվո՞ւմ ենք, թե՞ չէ: Թե որոշել ենք բոլորով թողնենք, գնանք, եկեք այդպես էլ անենք: Եթե որոշել ենք տեր կանգնել մեր երկրին, ապա վաղը եկեք հավաքվենք, գնանք Լաչինի միջանցք ու մենք մեր գլխի ճարը տեսնենք: Իսկ մինչ այդ Ռուբեն Վարդանյանի առաջարկը ընդունենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
