Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք». արցախցի փոքրիկների բողոքի ակցիան

«Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք». արցախցի փոքրիկների բողոքի ակցիան
358
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 23:06

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մի խումբ երեխաներ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ցուցապաստառներով բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի ամբողջական շրջափակման։


Նրանք պարզել էին «Բացեք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք» գրառումներով պաստառներ:

Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։