Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՄԱԿ-ի առջև ցույց անող մարդիկ չգիտեի՞ն, որ մի օր միջանցքը փակելու են, Բերձորն ինչո՞ւ հանձնեցին». Կարեն Վրթանեսյան

«ՄԱԿ-ի առջև ցույց անող մարդիկ չգիտեի՞ն, որ մի օր միջանցքը փակելու են, Բերձորն ինչո՞ւ հանձնեցին». Կարեն Վրթանեսյան
303
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 00:18

Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո միջանցքի փակման վտանգ կար, պատասխանատու մարդիկ ինչո՞ւ այդ ռիսկերը հաշվի չէին առնում: ՄԱԿ-ի առջև կոչ անող մարդիկ ժամանակին այս վտանգները արդյոք չէի՞ն հասկանում, ինչո՞ւ հանձնեցին Բերձորն ու Աղավնոն, ինչո՞ւ հետևողականորեն թուլացվեց Արցախի ՊԲ-ն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ադրբեջանցիները ամռանը հարձակվեցին Արցախի վրա ու կարևոր բարձունքներ գրավեցին, հետո Աղավնոն ու Բերձորը գրավեցին, դեկտեմբերի 3-ին, երբ առաջին անգամ Լաչինի միջանցքը փակեցին, պարզ էր, որ կրկին փակելու են, ինչո՞ւ Արցախում 120000 մարդու համար սննդի պաշար չի հավաքվել, որ հետո նահանջե՞ն, ասեն ժողովրդին փրկելու համար արեցի՞նք:
Պետք է հասկանալ, որ Արցախի կորստի դեպքում Ադրբեջանի ամբողջ զորքը գալու է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայքի, Տավուշի կողմ»,-նշեց Վրթանեսյանը: Անդրադառնալով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի այցին Լաչինի միջանցք՝ Վրթանեսյանը նշեց, որ դա փաստում է՝ Թուրքիան Ադրբեջանի մեջքին կանգնած է և ամեն հարցում աջակցելու է. «Հայաստանը չի դիմադրում, իսկ էրդողանին ընտրություններից առաջ բոնուսներ են պետք․ ուզում է ամեն գնով ցույց տալ, որ Ադրբեջանի հաղթանակը իր շնորհիվ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: