Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հիմնական պատճառն առանց ՌԴ-ի իմացության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելն էր». Թաթուլ Հակոբյան

«Հիմնական պատճառն առանց ՌԴ-ի իմացության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելն էր». Թաթուլ Հակոբյան
411
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 00:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր ԱՂԵՏ-ից կարող ենք խուսափել, եթե...
Միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, եթե կուզեք՝ հիմնականը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակում էր:
Ես դեռևս իմ ամբողջ տեղեկատվությունը չեմ ուզում հրապարակայնացնել այս թեմայով, նաև թե ինչ է տեղի ունեցել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին, բայց եթե ուզում ենք խուսափել նոր ԱՂԵՏ-ից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ այս օրերին շատ չի երևում, ՉՊԵՏՔ Է նոր սխալ թույլ տա և օրինակ, Վարդան Օսկանյանին նշանակի Արցախի արտգործնախարար:
Ավելին, եթե ուզում ենք այս իրավիճակը լիցքաթափել, գոնե մեր կողմից քայլեր կատարել լիցքաթափման ուղղությամբ և 120 հազար հայերի շնչելու հնարավորություն տանք, իսկ Հայաստանին՝ նոր ԱՂԵՏ-ից խուսափել, ապա պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը:
Այս գրության հետ կապված, խնդրեմ, հայրենասիրական հեքիաթներ չպատմեք»: