Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ
257
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 08:30

Ուշադրություն

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.40C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.30C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.30C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։