Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գնացե՛ք, ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվե՛ք». Արմեն Ասրյան

«Գնացե՛ք, ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվե՛ք». Արմեն Ասրյան
316
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 14:36

«Մենք շատ լավ գիտենք, որ էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որպեսզի հասնի իր նպատակներին, այսինքն՝ հայաթափի Արցախը: Դիմում եմ էդ էկոակտիվ կոչեցյալներին, գնացե՛ք, ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, Բաքվի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք»,- Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված ու անհայտ կորած զինծառայողների միության» նախագահ Արմեն Ասրյանը՝ դիմելով բնապահպանական կեղծ պատրվակով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին: Ասրյանը նշեց, որ ամեն ինչ պետք է անել՝ արցախցիների ձայնը բոլոր ատյաններում լսելի դարձնելու համար: