«Նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես». հոր միակ ցանկությունն է՝ ստանալ որդու մարմինը
![]() 282 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 19:06 Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են: «Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն, էս չորս ամիս է լացացնում են էս ժողովրդին», — Forrights.am-ին ասում է Խաչատրյանը: Ժողովուրդը Շիրազի կինն է՝ Մարիամը, նրա երկու մանկահասակ երեխաները և մայրը: Ասում է՝ ամեն օր լուսացնում են լացով. «Արդեն չորս ամիս ա սարին ա, հողի վրա, հիմա էլ՝ ձյան տակ»: «Բա ես իրանց ըտենց ճիժ էի տվե՞լ», -մոր լացակումած խոսքերն են: Շիրազի կինը՝ Մարիամը, պատմում է՝ ամուսինը արձակուրդ էր, երբ սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը նրան «պոստերից» տագնապ ահազանգով զանգեցին, կանչեցին: «Ես երկու երեխու հետ մենակ էի, մեզ թողեց, գնաց: Ասեցի մի գնա, ասեց՝ որ ամեն մեկս սենց փախնենք, ո՞ւր կհասնի: Գնաց էդ գիշեր ու ասեց՝ չզանգես, ես կզանգեմ: Գնաց ու էլ չզանգեց», -պատմում է Մարիամը: Հաջորդ օրն արդեն ամուսնու մահվան մասին գյուղում տարածված խոսակցություններին չի ցանկացել հավատալ, մտածել է՝ զորամասից հրամանատարությունը մի հուսադրող տեղեկություն կփոխանցի, բայց այդպես էլ չեն կապվել իր հետ: Միայն որոշ ժամանակ անց, համածառայակիցների հետ խոսակցություններից պարզել են՝ ինչ է կատարվել Շիրազի հետ. «Զանգել, կանչել են, որ մեքենայով գնան դիրքեր օգնության, 12 հոգով, Շիրազն էլ հետը, գնում են դիրք, բայց պարզվում ա, որ էդ դիրքն արդեն թուրքինն ա եղել, երբ արդեն սկսել են դրանք կրակել մեքենայի վրա, 11 հոգի ծառայակիցները փախել են, Շիրազին թողել մենակ: Մեզ ասում են, որ մի քանի մետր դիրքից իջացրել են ներքև, բայց չէին կարա՞ իրանց հետ բերեին կամ՝ եթե ընդեղ թշնամին ա արդեն, ղրկում ես սպանում են, բա կարելի՞ էր էդքան իրար հետևից մարդ ղրկել»: Հիմա 11 ծառայակիցներն էլ կենդանի են, իսկ Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում է: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները: Մանրամասները՝ տեսանյութում |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
