2023 թվականին համաշխարհային տնտեսությանը սպասվում է ռեցեսիա. #CEBR

Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի (CEBR) փորձագետները հայտնել են, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսությունը կգտնվի ռեցեսիայի մեջ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված կանխատեսման մեջ։
Համաշխարհային տնտեսության ռեցեսիան, ամենայն հավանականությամբ, կսկսվի բարձր տոկոսադրույքների պատճառով՝ որպես պատասխան ավելի բարձր գնաճի:
Կանխատեսման հեղինակները նշում են, որ 2022 թվականին տնտեսությունը 1970-ականների սկզբի հետ համեմատած գնաճային ցնցում է ապրել։ 2021-ի խնդիրները, ինչպիսիք են լոգիստիկ խափանումները՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, 2022-ին լրացվել են հակառուսական պատժամիջոցների պատճառով էներգիայի բարձր գնով։
«Գնաճի դեմ պայքարը դեռ չենք շահել», - ասվում է կանխատեսման մեջ, ուստի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ բանկային հաստատությունները կբարձրացնեն տոկոսադրույքները:
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում ստացել է տնտեսական առավելություններ, սակայն առաջիկա տարիներին ռուբլին դոլարի նկատմամբ կարժեզրկվի, և Ռուսաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսությունների CEBR վարկանիշում 9-րդից կիջնի 14-րդ տեղը։
Ավելի վաղ CEBR-ը հայտնել էր, որ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումը հանգեցրել է Եվրոպայում ռեցեսիայի ռիսկի մինչև 40% աճի:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
133Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
129Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
117516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
101815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182310.11.2026, 19:37