Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արձագանքել է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին
![]() 227 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 20:18 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմիր խաչի միջազգային մոդելի, աշխատում են երեխաների հետ՝ կազմակերպելով հատուկ խմբային միջոցառումներ, որոնք ներառում են զրույցներ, ընթերցանություն, ինտերակտիվ խաղեր, սթրեսի կառավարման հմտությունների փոխանցում, ինչը նպաստում է սթրեսի թեթևացմանը և առօրյա ժամանցի ապահովմանը: Երեխաների համար կազակերպվել են նաև առաջին օգնության դասեր, ավազաթերապիայի սեանսներ, այցելություն Գորիսի արվեստի դպրոց, ղափամայի պատրաստում և թեյախմություն։ ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է Սյունիքի մարզպետարանի հետ՝ հետագա արձագանքը խիստ կարիքի վրա հիմնված կազմակերպելու համար: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
